ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Թուրքիայի դատարանը հրահանգել է արգելափակել Charlie Hebdo-ի ծաղրանկարները հրապարակած կայքերը

Թուրքիայի դատարանը հրահանգել է արգելափակել Charlie Hebdo-ի ծաղրանկարները հրապարակած կայքերը
15.01.2015 | 12:39

Դիարբեքիր քաղաքի դատարանն արգելափակել է ինտերնետ ռեսուրսների հասանելիությունը, որոնք հրապարակել են Charlie Hebdo ֆրանսիական շաբաթաթերթի նոր համարի շապիկի ծաղրանկարը: Արգելքը վերաբերում է կապի տեղական օպերատորներին, որոնք ստիպված կլինեն արգելափակել համապատասխան կայքերի հասցեները:

Դիտվել է՝ 566

Մեկնաբանություններ